Ադամ Շիֆը ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը
ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը իր ֆեյսբուքի էջում հրապարակած ուղերձով ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
«Ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներ, եկեղեցիներ, կատարելով հնարավոր բոլոր ռազմական հանցագործություններ: Ավելի քան 800 զինվոր է զոհվել Ադրբեջանի կողմից հարձակումների դեմ պայքարում, նաև տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Ըստ հաշվարկների, Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է՝ ռմբահարման պատճառով ձմռան ընդառաջ քնում են մեքենաներում կամ բաց դաշտերում:
Ես պաշտոնապես կոչ եմ անում Միացյալ Նահանգներին ճանաչել անկախ Արցախի Հանրապետությունը:
Չի կարելի թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանը և Թուրքիան որոշեցին պատերազմ վարել, ապա ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հասկացնել, որ նրանք կուշանան իրենց նպատակներում: Ալիևին և Էրդողանին պետք է հստակ ասել, որ եթե նրանք շարունակեն այս պատերազմը, ապա դա հետևանքներ կունենա: Միացյալ Նահանգներն անգործ չի մնա:
Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,-գրել է Ադամ Շիֆը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին