Վերջապես զբաղվեք Հայաստանում խաղաղության հարցով. Ալեքսիս Օհանյանը՝ ԱՄՆ կառավարությանը
«Այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է: Եթե իրական հրադադար չլինի, մի շարք դժբախտություններ տեղի կունենան»,- ինստագրամյան իր էջում նման հայտարարություն է արել ամերիկահայ գործարար, «Reddit եւ Initialized Capital» ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։
Նա Ամերիկայի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջապես զբաղվել Հայաստանում խաղաղության հարցով։
«Ես կոչ եմ անում ԱՄՆ-ի կառավարությանը, որպեսզի դատապարտեն դիկտատորական Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները հայերի վրա, կիրառեն սանկցիաներ եւ պարտադրեն անհապաղ հրադադար հաստատել։ Թեև պատերազմն արդեն շաբաթներ է տևում, բայց ԱՄՆ-ն ոչինչ դեռ չի ձեռնարկել. ԱՄՆ-ն` այն երկիրը, որը ջերմորեն ընդունել է իմ` ցեղասպանությունից փրկված նախապապերին»,-նշել է Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք երբեք չենք ոչնչանա․Ալեքսիս Օհանյան
- Մենք՝ որպես միջազգային հանրություն, չենք կարող նոր ցեղասպանություն թույլ տալ. Ալեքսիս Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան