Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել Նենսի Փելոսիի հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձել են սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Նախարար Մնացականյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով՝ այդ թվում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, կրոնական և պաշտամունքի վայրերի անխտրական թիրախավորմամբ։
Այս ամենը հանդիսանում է Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված էքզիստենցիալ սպառնալիք, ինչին միջազգային հանրությունը կարող է հակազդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման՝ անկախության ճանաչման միջոցով:
ԱԳ նախարարի խոսքով, Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, որն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։
Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրականացման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ առաձնահատուկ ընդգծելով խոսնակ Նենսի Պելոսիի անձնական ներդրումը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը հայտնել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով փախստականների թիվը
- Զոհրաբ ՄՆացականյանը Վաշինգտոնի հետ բանակցությունները շատ արդյունավետ է գնահատել
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
- Բորելը և Պոմպեոն արտաքին կողմերին կոչ են արել զերծ մնալ ԼՂ-ում վտանգավոր գործողություններից
- Կրեմլում չգիտեն՝ Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը
- Պոմպեոն Երևանին ու Բաքվին կոչ է արել առարկայական բանակցություններ սկսել
- Թրամփը հրադադարի վերաբերյալ լավ առաջընթացի մասին է հայտարարել
- ԱԳՆ-ն ներկայացնում է, թե ինչ են քննարկել Պոմպեոն և Մնացականյանը
- Պոմպեոին կոչ եմ արել Մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․ ԱՄՆ կոնգրեսական
- Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն
- Պոմպեո-Մնացականյան հանդիպումը նախատեսված է այսօր՝ ժամը 18։30-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան