Սոսի Թաթիկյանը՝ ՄԱԿ-ին. Ի՞նչ պատահեց ձեր նպատակների հետ
Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը՝ արտահայտելով իր դժգոհությունն ու հիասթափությունն այն պատճառով, որ ՄԱԿ-ը քայլեր չի ձեռնարկում կանգնեցնելու Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները։
Ֆեյսբույքան էջում նա գրել է, որ հոկտեմբերի 24-ին նշվում է Միավորված ազգերի կազմակերպության օրը, ամեն տարի նշել է այդ օրը, հպարտ է եղել, որ տաս տարի շարունակ տարբեր երկրներում տարբեր կարողություններով ծառայել է կազմակերությանը: Սոսի Թաթիկյանը նշում է, որ միշտ անկեղծորեն հավատացել է ՄԱԿ-ի մանդատին և հիմնական արժեքներին։
Բայց այս տարի, ինչպես նշել է Սոսի Թաթիկյանը, չի զգում հպարտություն, ավելին՝ ամաչում է, որ իր կյանքի 10 տարիները նվիրել է մի կազմակերպություն, որը չի գործում դադարեցնելու իր ազգի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ սկսված պատերազմը, որը ուղղված է ընդդեմ կյանքի իրավունքի:
«Ի՞նչ պատահեց ձեր նպատակների հետ՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության պահպանման, մարդու իրավունքները պաշտպանելու և խթանելու համար, այդ թվում՝ ինքնորոշման, նոր ցեղասպանությունները կանխելու, ևս մեկ էթնիկ զտումներ թույլ չտալու, պաշտպանելու և «Ոչ ոքի ետ չթողնելու» պատասխանատվությունը։
Ես բավական լավ գիտեմ ձեր Կանոնադրությունը, հիմնարար կոնվենցիաներն ու պայմանագրերը, և չեմ հասկանում, թե ինչպես են կանոններն ու ընթացակարգերն արդարացնում ձեր անգործությունը, երբ խախտվում են ձեր հիմնական սկզբունքները: Դա ինձ մոտ առաջացնում է ճանաչողական անհամապատասխանություն»,- գրել է Ս.Թաթիկյանը։
Նա նշում է, որ ուրախ է, երբ 4 ամիս առաջ դադարեցրել է իր աշխատանքը կազմակերպությունում, քանի որ մնալու դեպքում այս ծայրահեղ ծանր վիճակում չէր կարող ունենալ որևէ ներդրում իր երկրի և ազգի համար, կստանար բարձր աշխատավարձ, կկատարեր ընթացիք աշխատանք՝ առանց իրական կարիքները հոգալով ու պահելով չեզոքություն, այլապես իրեն կազատեին աշխատանքից հանդիպումների ժամանակ կազմակերպության լռության ու անգործության դեմ արտահայտվելու համար:
«Հարգելի Միավորված ազգերի կազմակերպություն, հուսով եմ, որ իմ հիասթափությունը կհաղթահարվի, և դուք վերջապես կգործեք ձեր մանդատին և հիմնական արժեքներին համապատասխան»,- գրել է Ս. Թաթիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումների մասին
- Նեբենզյան խոսել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ քննարկման մասին
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում քննարկվել է ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության հարցը
- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգողը բողոքող քաղաքացիներին խոստացել է ավելի ակտիվացնել ջանքերը
- Պատերազմի հետևանքով Երևանում ապաստանած արցախցի երեխաներն ու կանայք ՄԱԿ-ից պահանջում են կույր ու լուռ չլինել
- Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին Արցախի ողջ տարածքում հայտարարել ոչ թռիչքային գոտի. ԼՀԿ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները
- ՀՀ զբոսաշրջության կոմիտեն դիմել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը
- Էստոնիան ՄԱԿ ԱԽ-ում նախաձեռնում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին