Համարյա ոչ մեկին չէի ճանաչում. ադրբեջանցի ռազմագերի
«Համարյա ոչ մեկին չէի ճանաչում»,- Արցախի տեղեկատվական շտաբի տարածած տեսանյութում ասում է մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին։
Նա պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում:
«Մեզ ուղարկել էին՝ գրավելու Թալիշ գյուղը։ Ծանր մարտեր են տեղի ունեցել, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել եմ, ինձ հետ շատերն են վիրավորվել։ Ոտք ու ձեռքս չէի զգում, օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից, սակայն ինձ չեն հանել մարտի դաշտից։ Համարյա ոչ մեկին չէի ճանաչում։ Մեր խմբի անդամների հիմնական մասն ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում։ Մի օր մնացել եմ ձորում, որից հետո հայ զինվորները եկել ու ինձ տարել են իրենց տեղակայման վայրը։
Հետո բերել են հիվանդանոց, որևէ ճնշում չի եղել, իմ նկատմամբ լավ վերաբերմունք է դրսևորվել։ Մոտ քսան օր է՝ հիվանդանոցում եմ, առաջին օրերին ցավեր ունեի, հիմա բժիշկների շնորհիվ լավանում եմ։ Բժիշկները, անձնակազմը լավ են վերաբերվում ինձ, սննդից շատ գոհ եմ»,- պատմել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչ. Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության ցուցիչն է
- Գերի վերցրած ադրբեջանցի զինվորին հայ բժիշկները վիրահատել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան