Որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները հյուսիսային ուղղությամբ: Թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, դրանից հետո սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն»,- միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, կենտրոնակական ուղղությամբ՝ Մարտունուց դեպի հարավ և Հադրութից համեմատաբար հյուսիս, ինչպես նախորդ օրը, անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են
«Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր տեղի չեն ունեցել: Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել՝ փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկա»,- հայտնեց Հովհաննիսյանը և հավելեց, որ կատարած փորձերը մի քանի անգամ կանխվել և հետ են շպտրվել, իսկ որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ:
Արծրուն Հովահաննիսյանի խոսքով, այսօր էլ խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին