Ամբողջ աշխարհում, նույնիսկ ԱՄՆ ամենաարդիական սպառազինության մեծամասնությունը, 80-ականների են. ՊՆ ներկայացուցիչ
Հանրային պահանջով և քարոզչական քննարկումներով պատերազմ չեն վարում։ 5-րդ ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով 80-ականների զենքի մասին հարցին։
«Ամբողջ աշխարհում, նույնիսկ Միացյալ Նահանգների ամենաարդիական սպառազինության մեծամասնությունը՝ 80-ականների զինատեսակներն են։ Ռուսական ամբողջ զինանոցի մեծամասնությունը՝ 80-ականների զինատեսակներ են։ Մեր հրետանային լավագույն միջոցները՝ Սմերչերը, որոնցով մենք շատ հպարտանում ենք՝ 80-ականների զինատեսակներ են», - նշել է նա։
Հովհաննիսյանի խոսքով, իհարկե, պետք է ձգտել ունենալ 2000-ականների զինատեսակներ։
«Բայց դա, նախ, շատ թանկ է։ Երկրորդ՝ շատ հաջողված պլատֆորմներ զինատեսակների իմաստ չունի փոխել նորի։ Ինքն արդարացնում է իրեն։ Հիմա, օրինակ, Դ-30-ը մեր հրետանու ողնաշարն է՝ 60-ականների զինատեսակ է, բայց իրեն արդարացնում է», - նշել է Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ԱԹՍ
- ՊՆ ներկայացուցիչ. Ադրբեջանցիները զրահատեխնիկան թողել ու փախել են
- ՊՆ ներկայացուցիչ. Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության ցուցիչն է
- Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ ներկայացուցիչ. Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով
- Գեղարքունիքի մարզում ընդհանուր խոցվել է թշնամու 18 ԱԹՍ
- Կանադան կասեցրեց Թուրքիա զինամթերքի արտահանումը․ Կանադայի ԱԳ նախարար
- Սերժ Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին՝ 80-ականների զենք, «HARDtalk», ՀՀ այլընտրանքային քայլեր