Գվատեմալայի Սայախչե քաղաքը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
Գվատեմալայի Հանրապետության Սայախչեի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը և աջակցում է ազատ ու ինքնավար պետության ստեղծմանը:
Հոկտեմբերի 21-ին Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կառլոս Լոպեսը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ճանաչում է Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հարակից հրապարակումներ`
- Կանադահայերը Օտտավայի խորհրդարանի մոտ պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը
- Ամերիկյան Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
- Ամերիկյան Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան