Մակրոնի հոգեկան առողջության մասին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան հետ է կանչել դեսպանին
Ֆրանսիայի իշխանությունները վճռական կերպով քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջության մասին արած հայտարարությունը։ Այս մասին գրում է News.ru-ն։
France-Presse-ի տեղեկություններով, տեղի ունեցածի հետևանքով ու կոնսուլտացիայի նպատակով հետ է կանչվել Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի նախագահը Մակրոնին խորհուրդ էր տվել «բուժել հոգեկանը»։
Էրդողանին բարկացրել էր Մակրոնի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է Մուսուլմանների խորհուրդի հետ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ստեղծել «լուսավորչական իսլամ»։
«Դրա համար պետք է ֆրանսիացի մուսուլմաներին ազատել օտարերկրացիների ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»,-հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան