Արցախի ապաստարաններում ավելանում են կորոնավիրուսի դեպքերը
«Փակ ապաստարաններ, վատ օդափոխություն, դիմակների բացակություն. Վիճելի տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կատաղի մարտերից չփախած բնակիչները կարող են պատսպարվել լինել ռմբակոծությունից, բայց ոչ կորոնավիրուսից»,-գրում է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ ուշադրություն հրավիրելով Արցախում կորոնավիրուսի ավելացող դեպքերին։
Նշվում է, որ 60 հազար բնակչություն ունեցող քաղաքի բնակիչների մեծ մասը պատերազմի հետևանքով լքել են այն։
«Նկուղի ամենամեծ սենյակը 50 քմ է, առաստաղը երկու մետից էլ ցածր է, այն ծառայում է քնելու սենյակ։ Շուրջ տասը ներքնակներ և ծածկոցներ դրված են պատերի դիմաց սարքած քարե նստարանների վրա, իսկ հողե հատակը գորգագպատել են ստվարաթղթե տուփերով»,-նկարագրում է գործակալությունն ու շարունակում՝ սենյակի մեջտեղում առաստաղից մի քանի աղոտ լամպեր են կախված, հին վառարան, որի խողովակները դուր են գալիս պատից այն կողմ։
Լուսինե Թովմասյանը կորոնավիրուսի թեստավորում էր իրականացնում։ Մարտական գործողությունները սկսկելուց հետո նա սկսեց թեստավորում անցկացնել հիմնականում հիվանդանոցներում, կամ այցելել այն մարդկանց, որոնք տեղափոխվել չեն կարող։
«Ուրբաթ առավոտյան նա շենք էր եկել՝ թեստավորելու երկու կանանց՝ 63 և 76 տարեկան, որոնք հնարավոր է՝ վարակվել են»,-նշում է աղբյուրը։
Ըստ Լուսինեի Թովմասյանի՝ օրական վաթսուն թեստավորում է իրականացվում, 40-60 տոկոսի մոտ արդյունքը դրական է լինում։
«Նա միակն էր գրեթե կես տասնյակ կանանցից, ով դիմակ էր հագել»,-նկատում է ֆրանսիական պարբերականը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՀԿ-ն հայտարարեց՝ Արցախում և հարակից շրջաններում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման կտրուկ աճին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան