Արցախի թիկունքն ու խաղաղ բնակիչների դեմ Ադրբեջանի հանցագործությունները՝ ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմում
Ռուս լրագրող Տիմոֆեյ Երմակովի «Անկոտրում Արցախ» փաստավավերագրական ֆիլմն արդեն մի քանի ժամ է՝ հասանելի է Youtube-ում։ Ֆիլմը նկարահանվել է այս աշնանը Արցախում, այն պատմում է, թե ինչպես Ադրբեջանի բանակը նենգաբար հարձակվել է Արցախի Հանրապետության վրա՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Մարտակերտը, Հադրութը, Մարտունին և այլ համայնքներ։
Ֆիլմը պատում է քաղաքացիական բնակչության դեմ ռազմական ոճրագործությունների մասին, դրանում ներկայացված են իրադարձությունների էպիկենտրոնում աշխատող թղթակիցների հեղինակային հայացքներն ու տեսակետները։
«Պատերազմող պետության թիկունքի, ռազմաչակատ մեկնող կամավորների և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա համատեղ ագրեսիայի մասին կարող եք տեսնել «Անկոտրում Արցախը» ֆիլմում»,-ասված է ֆիլմին կից տեղեկատվության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիում վիրավորված ռուս լրագրողը կարող է վերադառնալ Մոսկվա
- Օտարերկրացի լրագրողները զարմացած են՝ Ստեփանակերտում թալան չկա
- Լրագրող Պատրիկ Լանկաստերը ցնցված է Ադրբեջանի կողմից մանկապարտեզին հասցված հարվածից
- Շուշիում վիրավորված ռուս լրագրող. Նույնիսկ Չեչնիայում չեմ տեսել նման դաժանություն
- Վիրավորված ռուս լրագրողները հատուկ չվերթով կտեղափոխվեն Մոսկվա
- Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողը շնորհակալություն է հայտնում
- Լրագրողների թիրախավորումը նպատակ ունի խոչընդոտելու Ադրբեջանի ԶՈւ-ի պատերազմական հանցագործությունների փաստագրումը. ՀՀ ԱԳՆ
- Լրագրողական ՀԿ-ները ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ոտնձգությունների վրա
- «Le Monde»-ի լրագրողներին տեղափոխում են Ֆրանսիա