Արցախի ԿԳՄ նախարարությունը դպրոցականների համար գործարկում է«Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագիրը
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել «Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագրի գործարկաման մասին:
Հայտարարության մեջ ասվում է .
«Սիրելի՛ պատանի,
Այս ճակատագրական օրերին համայն հայության սիրտն ու միտքը Արցախում են:
Պատերազմող երկրում յուրաքանչյուրն ունի իր հստակ անելիքը՝ Զինվորը սահմանն է պահում, Թիկունքը՝ զինվորին:
Քո անելիքը մեկն է՝ սովորել և հայացքդ ուղղել ապագային: Քո անելիքը ապագայի տեսլականի ստեղծումն է, դրա՝ հետևողական ու նպատակային իրագործումը:
Եվ , ուրեմն, ի գործ…
ԱՀ ԿԳՄ նախարարությունը ՀՀ մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ գործարկում է «Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագիրը, որի նպատակն է՝ նպաստել
- ապագային միտված պրոակտիվ մտածելակերպի ձևավորմանը
- պատանիների մասնագիտական կողմնորոշմանը
Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝
- տեսական, որի ընթացքում հմուտ դասընթացավարերի օգնությամբ ձեռք կբերես անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կընկալես ցանկություն-նպատակ-ծրագիր-արդյունք շղթայի տրամաբանությունը
- գործնական, որի ընթացքում կայցելես տարբեր կազմակերպություններ ու տեղում կծանոթանաս արտադրության գործընթացին:
Ծրագրին կարող են դիմել 9-12-րդ դասարանների արցախցի աշակերտները:
Դասընթացները կկազմակերպվեն 15 հոգանոց խմբերով՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:
Ծրագրի 2-րդ խմբի դասընթացները կկազմակերպվեն հոկտեմբերի 26-ին, 27-ին, 29-ին, 30-ին:
Ծրագրին մասնակցելու համար գրանցվի՛ր հետևյալ հղումով՝
https://docs.google.com/.../1FAIpQLSdw79tQ7qkPm1.../viewform
և սպասիր մեր զանգին:
Հարցերի ու մանրամասների համար՝ 055609912 կամ 097212939»: