Զոհրաբ ՄՆացականյանը Վաշինգտոնի հետ բանակցությունները շատ արդյունավետ է գնահատել
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ԼՂ հարցով շատ արդյունավետ բանակցություններ են եղել Վաշինգտոնում։ Այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Մենք շատ արդյունավետ հանդիպումներ են ունեցել առավոտյան, և շարունակում ենք մեր համատեղ աշխատանքը, որպեսզի գտնենք մի ճանապարհ, որի օգնությամբ կարող ենք հասնել հստակ ու շատ կարևոր նպատակների՝ հաստատվի հրադադարի ռեժիմ, վերադարձ կատարվի խաղաղ կարգավորմնաը»,-աղբյուրի փոխանցմամբ, ասել է նա։
Պաշտոնական Երևանը կարծում է, որ ԼՂ հարցով ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ունեն միասնական դիրքորոշում։
«Շատ կարևոր է, որ ԱՄՆ ջանքերը էականորեն համախմբված են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկրների՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի միասնական ջանքերի հետ։ Սա այն ձևաչափերից է, որտեղ այս երեք երկրները էական չափով միասնական են իրենց ջանքերում, համակարգված են ու համախմբված։ Դա հենց այն ֆորմատն է, որտեղ, չնայած միջազգային այլ հարցերի վերաբերյալ այդ երեկրների տեսակետների տարբերությանը, առկա է ապշեցուցիչ միասնականություն»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը։
Դիվանագետը նաև հայտարարել է, որ միջազգային բանակցություններում քննարկվում են ԼՂ-ում կրակի անհապաղ դադարեցման ուղիները։ Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի, ինչպես նաև այլ գործընկերների, Պետդեպի ներկայացուցիչների հետ հանդիպումներում քննարկում են կրակի անհապաղ դադարեցման հասնելու, հաստատելու, ապա նաև քաղաքական բանակցություններին վերադառնալու ուղիները։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
- Բորելը և Պոմպեոն արտաքին կողմերին կոչ են արել զերծ մնալ ԼՂ-ում վտանգավոր գործողություններից
- Ադրբեջանը պետք է ենթարկվի համապատասխան միջազգային պատասխանատվության. Մնացականյան
- Պոմպեոն Երևանին ու Բաքվին կոչ է արել առարկայական բանակցություններ սկսել
- ԱԳՆ-ն ներկայացնում է, թե ինչ են քննարկել Պոմպեոն և Մնացականյանը
- Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում