Կանադահայերը Օտտավայի խորհրդարանի մոտ պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը
Կանադայի տարբեր հատվածներում բնակվող հայերը բողոքի ակցիա են անցկացրել: Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ Օտտավայից մինչև հեռավոր Կալգարի հայերը դուրս են եկել փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիային զենք մատակարարելու առնչությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Չլռե՛լ», «Չաջակցե՛լ Թուրքիային մահաբեր զենք արտադրելու և Ադրբեջանին մատակարարելու հարցում», «Հաղթելո՛ւ ենք», «Արցախը մերն է», «Խաղաղություն Արցախին». այս և այլ վանկարկումներով, պաստառներով դրոշներով տեղի հայերը դուրս էին եկել փողոց: Նրանց պահանջներից է նաև Արցախի անկախության ճանաչումը: Գլխավոր ակցիան անցկացվել է Օտտավայի խորհրդարանի շենքի մոտ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախը Հայաստան է. Ալյասկայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել
- Մադրիդում հայերի բողոքի քայլերթը գլխավորել են ջութակահար Արա Մալիկյանը և դերասան Հովիկ Կեուչկերյանը
- Հայերն ու հույները բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի սահմանի մոտ
- «Եթե պատերազմը շարունակվի, նորից բողոքի ակցիաներ կկազմակերպենք»․ Նորվեգիայի հայերի բողոքը
- Պետք է վերջ դրվի թուրք-ադրբեջանական տեռորիզմին. Շվեդահայերը բողոքի ակցիա են իրականացնում
- CBS-ը դադարեցրել է բողոքի ակցիայի մասնակից իր երկու աշխատակիցների գործունեությունը
- Իտալիայի նախկին փոխվարչապետ, սենատոր Մատեո Սալվինին միացել է հայերի բողոքի ակցիային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան