Հարսը՝ Ղազանչեցոց եկեղեցուց. Սա մեր բողոքն է ու մեր պայքարը
Թշնամու կողմից թիրախավորված ու մասամբ փլուզված Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցում այսօր պսակադրության արարողություն է եղել, ու ինչպես նշում է հարսը՝ սա իրենց բողոքն է ու իրենց պայքարը։
«Հատկապես այսքան զոհերից հետո մենք պետք է ստեղծենք նոր ընտանիքներ։ Խոստանում եմ՝ առնվազն երեք տղա եմ ունենալ։ Խոնարհվում եմ բոլոր զոհերի առաջ։ Հույս ունեմ՝ ինձ ճիշտ կհասկանան բոլորը, հայկական ընտանիքներ պետք է ստեղծվեն Արցախում»,- Առաջին ալիքի «Լուրեր» -ի հաղորդմամբ՝ ասում է հարսը։
Նրա խոսքով, իզուր չեն ընտրել Ղազանչեցոց եկեղեցին. «Թեև վիրավոր է, բայց, կարծում եմ, որ աշխարհի ամենաանկեղծ աղոթքներն այստեղ են հնչել։ Սա մեր բողոքն է ու մեր պայքարը»։
Փեսան նշում է. «Փառք մեր հերոսներին, ովքեր ընկան։ Թող նրանց փոխարեն ծնվեն նոր հերոսներ, որ հետագայում ոչ մեկ չհանդգնի նման գործողություններ անել»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն։
Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Արցախի հոգևոր ամենախոշոր կառույցներից մեկը: Ղազանչեցոց եկեղեցին XIX դարի հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի կառուցող լինելու հանճարի վկայությունն է:
Պատերազմի տարիներին՝ 1989-ից, վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամատի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցին վերջնականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին:
Հարակից հրապարակումներ`
- Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունն ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին. Հարությունյան
- Հարսանիք՝ Շուշիում
- «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց
- Երիտասարդները մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
- Ադրբեջանական հարվածներից վնասված Ղազանչեցոց եկեղեցին
- Աղոթք՝ Ղազանչեցոց եկեղեցուց
- «Կռունկը»՝ հրետակոծված Սուրբ Ղազանչեցոցում
- Երկու անգամ հարվածեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն․Վ․Պողոսյան
- Կվերականգնենք. Արցախի նախագահը՝ Ղազանչեցոցի մասին
- Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան