Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերիների սպանությունը որակել է անժխտելի պատերազմական հանցագործություն
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերիների սպանությունը որակել է անժխտելի պատերազմական հանցագործություն: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան էջից։
«Այս տեսանյութերում ադրբեջանական բանակի ծառայողները նվաստացնում են գերեվարված հայերին, ապա բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում նրանց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։
Նա ասել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն արդեն իրենից խնդրել է տեսանյութերի օրինակները: Արման Թաթոյանը նշել է, որ տեսանյութերը ուղարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ մարմինների:
Հարակից հրապարակումներ`
- Կան անհայտ կորած քաղաքացիներ, և ռիսկը մեծ է, որ նրանք ենթարկվել են ռազմական հանցագործությունների. Արցախի ՄԻՊ
- «Razm.info». Հայ գերիներին գնդակահարած հատուկջոկատայիններից մեկը ոչնչացված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին