ՄԻՊ. Ադրբեջանցիները տիրանում են սոցցանցերի հայկական օգտահաշիվներին ու սկսում են կառավարել դրանք
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը:
Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից: Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:
Հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:
Ուստի, պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:
Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին պարբերաբար հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով. Արցախի ՄԻՊ
- Կան անհայտ կորած քաղաքացիներ, և ռիսկը մեծ է, որ նրանք ենթարկվել են ռազմական հանցագործությունների. Արցախի ՄԻՊ
- ԱՀ ՄԻՊ-ը հորդորում է զգուշանալ ադրբեջանական տեսանյութերից ու լուսանկարներից
- Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում. ՄԻՊ
- Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ
- ՄԻՊ աշխատանքային խմբերն այցելել են Արցախից ՀՀ տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին