Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։ Հանդիպումից հետո Օ՛Բրայանն ասել է, որ քննարկել են Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ բանակցությունների վերադառնալու հարցեր։
«ԱՄՆ-ն կշարունակի մեր ամենաուժեղ դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում մինչև հակամարտությունը լուծվի», - գրված է խորհրդականի գրասենյակի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։
“I met with Armenian FM @ZMnatsakanyan to discuss the need for an immediate ceasefire & a return to Minsk Group-facilitated negotiations with Azerbaijan. The U.S. will continue our strongest diplomatic efforts at all levels until the conflict is resolved.”–NSA Robert C. O’Brien pic.twitter.com/UugX6zXWIs
— NSC (@WHNSC) October 23, 2020
Ռոբերտ Օ՛Բրայանը հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Ես ճնշում գործադրեցի անհապաղ հրադադար հաստատելու համար, այնուհետև վերադառնալ Հայաստանի հետ բանակցությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և հրաժարվել արտաքին դերակատարների ներգրավվածությամբ իրավիճակի հետագա ապակայունացումից։ Չի կարող լինել ռազմական լուծում»,-նշել է Օ'Բրայենը։
“In my meeting with Azerbaijani FM @bayramov_jeyhun, I pressed for an immediate ceasefire then a return to Minsk Group-facilitated negotiations with Armenia, & rejection of outside actors further destabilizing the situation. There is no military solution.” –NSA Robert C. O’Brien pic.twitter.com/0WG24kadoR
— NSC (@WHNSC) October 23, 2020
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ ՄՆացականյանը Վաշինգտոնի հետ բանակցությունները շատ արդյունավետ է գնահատել
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
- Պոմպեոն Երևանին ու Բաքվին կոչ է արել առարկայական բանակցություններ սկսել
- ԱԳՆ-ն ներկայացնում է, թե ինչ են քննարկել Պոմպեոն և Մնացականյանը
- Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին