Գրքեր վիրավոր զինծառայողներին՝ «Դարակից»
Վիրավոր զինվորների առօրյան մի փոքր գունավորելու նպատակով «Դարակ» հրատարակչությունը կյանքի է կոչել ծրագիր՝ 100 անուն գիրք է նվիրել «Աստղիկ» ԲԿ-ին:
«Մեր տղաների ոգին ոչ մի րոպե չի լքում նրանց նաև բուժվելիս: Ժպիտն ու հաղթանակի հանդեպ հավատը նրանց հայացքներում են:
Առողջություն ենք մաղթում բոլոր վիրավոր զինծառայողներին ու կամավորականներին:
Փառք ձեզ, տղաներ»,- նշում են «Դարակ» հրատարակչությունից։
Հիշեցնենք, որ ավելի բաղ «Դարակ» հրատարակչությունը հանդես էր եկել «Գիրքը՝ զենք» նախաձեռնությամբ, ըստ որի. «Այս պահից սկսած փոխանցեք գրքի արժեքը համահայկական հիմնադրամին, ուղարկեք փոխանցման կտրոնը մեզ և ստացեք գիրքը ձեր տանը՝ փոստային առաքմամբ: Գրքի հետ կստանաք նաև նվեր՝ նոթատետր գրքի կազմով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան