Թշնամին գիշերվա ընթացքում շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը
Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:
Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:
Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:
Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և Թաղավարդ գյուղը
- Մարտունին օրվա ընթացքում մի քանի անգամ ռմբակոծվել է
- Կադրեր՝ հրթիռակոծված Ստեփանակերտից
- Թշնամին ինքնաթիռից է հարվածել Ստեփանակերտին
- Ստեփանակերտում հրթիռակոծությունից վնասվել է գազատարը
- Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են
- Հրետակոծվել են Մարտունին ու Ասկերանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա