Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2021 թ. սկզբին
Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2021 թ. հունվարի 22-ից։ News.ru-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է միջուկային զենքի արգելման միջազգային շարժման (ICAN) հաղորդագրության մեջ։
Պայմանագիրը վավերացրել է 50 երկիր։
«Սա միջուկային զինաթափման ոլորտում նոր փուլ է։ Տասնյակ տարիների ակտիվ աշխատանքի արդյունքում հասել ենք նրան, ինչը շատերն անհնար էին համարում՝ միջուկային զենքն արգելված է»,- հայտարարել է ICAN-ի գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինը:
Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ընդունվել է 2017 թ. հուլիսի 7-ին Նյու Յորքում։ Իրենց աջակցություն էին հայտնել 122 պետության: