Սևազգեստ ֆրանսահայերի բողոքի ակցիան՝ Թուրքիայի դեսպանատան մոտ
Ֆրանսիայում ապրող հայերն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել՝ ընդդեմ արցախյան շփման գծում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի։
«Հայերն այսօր» ֆեյսբուքյան էջը բողոքի ցույցից լուսանկարներ է հրապարակել։
Սևազգեստ մասնակիցներն իրենց ձեռքին պահել էին պաստառներ, որոնց վրա գրված էր Արցախում զոհված հայ զինծառայողների անունները։
Ավելի վաղ ևս ֆրանսահայերը իրականացրել են ակցիաներ։ Հոկտեմբերի 16-ին էլ նրանք Փարիզից ավտոերթով եկել ու փակել էին Ֆրանսիա-Բելգիա միջպետական մայրուղին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը Հայաստան է. Ալյասկայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել
- Հայերն ու հույները բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի սահմանի մոտ
- «Եթե պատերազմը շարունակվի, նորից բողոքի ակցիաներ կկազմակերպենք»․ Նորվեգիայի հայերի բողոքը
- Պետք է վերջ դրվի թուրք-ադրբեջանական տեռորիզմին. Շվեդահայերը բողոքի ակցիա են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին