Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրերը. Արտակ Բեգլարյանը
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պատերազմի հետևանքով իրենց տները լքած բնակիչների թվին.
«Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ»,-գրում է Արցախի օմբուդսմենը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան