Հայ զինվորն, օր-օրի դառնում է ստեղծված իրադրության տերը. Հասրաթյան
Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է, հայտնել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից՝ հարավ, արևելքից՝ արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը: Եվ այդպես, գրեթե, ամեն օր: Սակայն, արդեն տեսանելի է, որ հակառակորդի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ նաև հեռահար հարվածներով ու դիվերսիոն խմբերով ընկճել արցախահայությանը, աստիճանաբար կրախի են մատնվում:
Հայ զինվորն, օր-օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը, դառնում է ստեղծված իրադրության տերը, ինչն զգացվում է, ինչպես պաշտպանական բոլոր տեղամասերում ընթացող մարտական գործողություններում, այնպես էլ դիվերսիոն խմբերի վնասազերծմանն ուղղված առճակատումներում: Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով: Այլ ճանապարհ չունենք, սա գոյապահպանության պատերազմ է և մենք դատապարտված ենք ՀԱՂԹԵԼՈՒ»,- Հասրաթյանի խոսքը մեջբերել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Հարավային ուղղությամբ հակառակորդն անցել է պաշտպանության
- Սենոր Հասրաթյան. Կարմիր շուկայի ուղղությունը մեր այսօրվա Ավարայրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան