BBC-ն հակադարձում է ադրբեջանական քարոզչությանը՝ Հադրութում գերիների սպանության տեսանյութը կեղծ չէ
BBC-ն հրապարակել է մի հոդված, որտեղ ներկայացնում է Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների օրինակներ։
«Մինչ վիճելի տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղում մոլեգնում են մարտերը, ի հայտ են գալիս հնարավոր ռազմական հացագործությունների մասին վկայող տեսանյութեր։ Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են զինվորական համազգեստով երկու հայեր գերեվարվում ադրբեջանցի զինվորների կողմից»,-գրում է աղբյուրը։
Երկրորդ տեսանյութն ակնհայտորեն ցույց է տալիս, թե ինչպես են կրակում նույն հայերի վրա, որոնք կանգնած են՝ ձեռքերը հետևում։ Հայաստանյան իշխանությունները նույնականացրել են այդ մարդկանց, նրանցից մեկը 73-ամյա Բենիկ Հակոբյանն է, մյուսը 25-ամյա Յուրի Ադամյանը։
«Ադրբեջանը հերքում է՝ տեսանյութը կեղծ համարելով»,-գրում է աղբյուրը։
BBC-ն ուսումնասիրել է տեսանյութը, եկել եզրակացության, որ այն նկարահանվել է Հադրութ քաղաքում, որտեղ ինտենսիվ մարտեր են եղել։
Խմբագրության մասնագետները նկատել են, որ տեսանյութում զինվորական հագուստով տղամարդկանց առաջ գալու, զենքրը ցած դնելու, ձեռքերը վեր բարձրացնելու, պառկելու ու այլ հրամաններ տվողները խոսում են ադրբեջաներեն այնպես, ինչպես բնիկները։
«Հադրութը գտնվում է Արցախի հարավում՝ Ֆիզուլիին մոտ։ Տեսանյութը նկարահանվել է հոկտեմբերի 9-15-ն ընկած հատվածում։ Ադրբեջանը հոկտեմբերի 9-ին հայտարարեց, որ վերցրել ՝ Հադրութը, չնայած ավելի ուշ պարզվեց, որ, չնայած նրանք ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ էին գրավել քաղաքի շրջակայքում, հոկտեմբերի 12-ին դեռ կատաղի մարտեր էին ընթանում բուն քաղաքը վերահսկողության տակ առնելու համար: Առաջին տեսնայութը ցույց է տալիս, որ ադրբեջանական բանակը քաղաքի կենտրոնում հայտնվել է հոկտեմբերի 15-ին։ Ռազմագերիների մասին տեսանյութերն առաջին անգամ հայտնվեցին հոկտեմբերի 15-ին: Bellingcat- ի բաց աղբյուրի հետաքննողներն առաջինն են հրապարակել տեսանյութերի իսկության վերաբերյալ իրենց վերլուծությունը»,-գրում է աղբյուրը։
Եվրոպայի մարդու իրավունքների գլխավոր դիտորդը՝ Եվրոպայի խորհուրդը հայտարարել է, որ ստացել է տեսանյութը և ուսումնասիրելու է մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարումները և անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան