25.10.2020. Կորոնավիրուսի 2314 նոր դեպք է գրանցվել, 27 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2314 նոր դեպք: Առողջացել է 207 մարդ: Մեկ օրում մահացել է 27 մարդ, որց 4-ը, ըստ առողջապահության նախարարության, պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 75 (տղամարդ), 62 (կին), 71 (տղամարդ), 51 (տղամարդ), 77 (կին), 83 (կին), 70 (տղամարդ), 92 (կին), 83 (տղամարդ), 62 (կին), 67 (կին), 44 (տղամարդ), 60 (կին), 82 (տղամարդ), 61 (կին), 64 (կին), 87 (կին), 73 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 77837 դեպք, որոնցից 50908-ն` առողջացած, 1180-ը` մահվան ելքով: Մահվան ևս 337 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25412 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 377340 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին. Նախարար
- 24.10.2020. Կորոնավիրուսի 2213 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 23.10.2020. Կորոնավիրուսի 2474 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- Քիչ չեն COVID-19-ով հիվանդները, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ստիպված են սպասել. Պարոնյան
- 22.10.2020. Կորոնավիրուսի 2306 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- ԱՆ ներկայացուցիչը կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ծայրահեղ ծանր է գնահատում
- Հայաստանում կորոնավիրուսից 16-ամյա աղջիկ է մահացել
- 20.10.2020. Կորոնավիրուսի 1234 նոր դեպք է գրանցվել, 12 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան