
Ադրբեջանցու կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերը իսկական են. Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին տարածված տեսանյութի վերլուծությունը փաստում է` Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդկահարելու կադրերն իրական են։
Նա թվիթերյան իր էջում գրել է. «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սա իրական տեսանյութ է վերջին բախումներից, որտեղ ադրբեջանցի զինվորը գնդակահարում է ծանր վիրավորված հայ զինվորին։ Այսպիսով, միջազգային հանրությունը շարունակում է կույր մնալ, Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ադրբեջանցիները տիրանում են սոցցանցերի հայկական օգտահաշիվներին ու սկսում են կառավարել դրանք
- Թշնամին պարբերաբար հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով. Արցախի ՄԻՊ