ԱՄՆ-ն Ադրբեջանին դրդում է ընդունել զինադադարը. Ռոբերտ Օ'Բրայեն
«Այս շաբաթվա վերջում մենք աշխատում ենք համաձայնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը: Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի առաջարկը, բայց Ադրբեջանը դեռ չի ընդունել: Մենք նրանց դրդում ենք դրան»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին կիրակի օրը CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է զինադադարի, եթե Երևանը հայտարարի, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ուրբաթ օրը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Օ'Բրայենի հետ: Ամերիկացի պաշտոնյաները նման բանակցություններ են վարել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն հանդիպումներն անցկացվել են առանձին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան