Խաղաղ ցույց Բաթումիում՝ ի աջակցություն Հայաստանի
«Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել»,- գրում է «Ալիք»-ը:
Ըստ աղբյուրի, ցուցարարները հավաքվել են Բաթումիի սբ․ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:
«Ալիք» Մեդիայի հետ զրույցում ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է՝ երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ.
«Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, մեզ միացել են հայեր ոչ միայն Բաթումիից, այլև Քոբուլեթիից, Գուրիայից ու Աջարիայի շրջանի այլ քաղաքներից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում