Ավետիքյան. Պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայող ունեցող որևէ ընտանիք առանց աջակցության չի մնա
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միակ առաքելությունն է ապահովագրել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածի կամ վիրավորվածի կյանքն ու առողջությունը»,-կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հարցազրույցում նշում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Նա մանրամասնում է, որ փոխհատուցումն իրականացվում է 20 տարի ժամկետով, 58-82 մլն դրամի սահմաններում՝ կախված զինծառայողի զինվորական դասից։
«Այսինքն 20 տարի շարունակ տվյալ զինծառակողը կամ նրա ընտանիքը հիմնադրամի հոգածության ներքո է։ Սկզբում որոշակի չափով միանվագ գումար ենք հատկացնում, որպեսզի կարողանան առաջին անհրաժեշտության խնդիրները լուծեն, ապա 240 ամիս նրանք հիմնադրամից ստանում են որոշակի գումար, որը տատանվում է 100-300 հազար դրամի սահմաններում»,-մանրամասնեց հիմնադրամի ներկայացուցիչը։
Ավետիքյանի խոսքով, եթե զինծառայողը զոհվել է, ապա հիմնադրամի շահառու կարող են լինել նրա ծնողները, կինը կամ ամուսինը, երեխաները, բացառիկ դեպքերում՝ քույրը կամ եղբայրը։
Նա նշեց՝ հիմա փորձում են փոխհատուցման կարգը հեշտացնել, այն մշակման փուլում է, շուտով կներկայացվի կառավարությանը։
Հիմնադրամը տնօրենն ընդգծում է, դժբախտ դեպքի հետևանքով փոխհատուցում են ստանալու նաև զորակոչված, զորակցված կամավորները։
«Մենք վստահ ենք, որ ամեն ինչ անելու ենք, ներդնելու ենք մեր բոլոր հնարավորությունները, որ զոհ կամ հաշմանդամ ունեցող որևէ ընտանիք առանց աջակցության չմնա»,-ասաց Ավետիքյանը՝ ավելացնելով, որ այս պահին հիմնադրամն աշխարհի շուրջ 55 երկրներից ստանում է նվիրատվություններ, եղել են խոշոր նվիրատվություններ ու դրանց խոստումներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 24.10.2020. ՊԲ-ն հրապարակել է 36 զոհված զինծառայողի անուն
- 23.10.2020. ՊԲ-ն հրապարակել է 27 զոհված զինծառայողի անուն
- 22.10.2020. ՊԲ-ն հրապարակեց ևս 26 զոհված զինծառայողի անուն
- 22․10․2020․ ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
- Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 62 զոհված զինծառայողի անուն
- ՊՆ-ն նահատակված զինծառայողների նոր անուններ է հրապարակել
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված 23 զինծառայողների անունները
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված ևս 26 զինվորների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան