Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման և խաղաղության որևէ ցանկություն չունի. Արծրուն Հովհաննիսյան
«Եթե սա մեր ազգի, պետականության լինելիության գոյապայքարն է, հետևաբար մենք կարող ենք պատասխանել, թե ինչ է նշանակում մեր հաղթելը: Հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, մեզ երկրորդ անգամ ցեղասպանության ենթարկելը թույլ չտալը: Հաղթելը նշանակում է հակառակորդի զիված ուժերին խնդիրներից զրկելը»,-հայտարարեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հայկական կողմի համար ինչ է նշանակում հաղթելը:
Հովհաննիսյանը նկատեց, որ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է իբր դադարեցնել կրակը, բայց ամեն անգամ Թուրքիայի դրդմամբ պատասխանատվությունն իր վրայից գցելու հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման և խաղաղության որևէ ցանկություն չունի:
«Ադրբեջանը շարունակելու է մարտական գործողություները, հետևաբար՝ շարունակվելու է մեր լինելիության և գոյապայքարի պատերազմը»,- ասաց Հովհաննիսյանը: