ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը. Թրամփ
ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ կարծիքը կիրակի օրը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՝ Նյու Հեմփշիրում իր համախոհների հետ հանդիպմանը: Նրա ելույթը հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաալիքները:
Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը աշխատում է Բաքվի ու Երևանի միջեւ խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ:
Մենք ամեն ինչ կկարգավորենք: Ինչպես ասացի, դա պետք է տեղի ունենա հեշտությամբ: Այն դյուրին կլինի, եթե գիտես, թե ինչ ես անում»,- ասաց ամերիկայի առաջնորդը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան