Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ներկայացրել է քայլեր ու նշել՝ հապաղելու ժամանակ չունենք
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը գրում է.
«Պատերազմի դիվանագիտական ճակատում առավել քան արդիական է.
Երեք հարթություններում Ռուսաստանի հետ խորքային, հետևողական և դինամիկ աշխատանքը` լիարժեք փոխվստահության հիմքի վրա և հնարավոր լավագույն արդյունքին միտված բանակցողների արդյունավետ ընտրությամբ.
ա/ խորհրդակցություններ - Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, այլ երկրների և միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքների, դրանց ընթացքի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ,
բ/ բանակցություններ - ՀՀ-ՌԴ ռազմավարական և դաշնակցային փոխհարաբերությունների երկկողմ օրակարգի և զարգացման հնարավորությունների վերաբերյալ` առկա իրողությունների և դրանց վերափոխումների համատեքստում,
գ/ բանակցություններ - հրադադարի, ըստ անհրաժեշտության` հրադադարի պարտադրման, հրադադարի վերահսկման մեխանիզմների, կարգավորման գործընթացի նախապատրաստման և բուն գործընթացի վերաբերյալ,
առանց ժամանակ կորցնելու, Հայաստան - Ֆրանսիայի հայ համայնք - Արցախի ներկայացուցիչներ ձևաչափով սերտ և խորքային աշխատանք Ֆրանսիայի հետ, օրակագում` Արցախի անկախության ճանաչում, կարգավորման գործընթաց և հայ- ֆրանսիական հարաբերություններ (այդ թվում` առկա իրողությունների և դրանց վերափոխման համատեքստում),
առանց ժամանակ կորցնելու, Հայաստան - ԱՄՆ-ի հայ համայնք - Արցախի ներկայացուցիչներ ձևաչափով սերտ և խորքային աշխատանք ԱՄՆ-ի հետ, օրակագում` հայ համայնքի դերն ու նշանակությունը ԱՄՆ քաղաքական գործընթացներում, Արցախի անկախության ճանաչում, կարգավորման գործընթաց և հայ- ամերիկյան հարաբերություններ,
լավագույնս համակարգված, կենտրոնացված և արագ իրականացվող աշխատանք (ներառելով` խորհրդարանական ձևաչափերն ու Սփյուռքի ներուժը) ՀՀ բարեկամ երկրներից 5-7-ի հետ, օրակարգում` Արցախի անկախության ճանաչումը և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները,
ընթացիկ և հետևողական աշխատանք միջազգային գործընկերների հետ (առաջնահերթությունների շարքում` Իրան, Վրաստան)` դեռևս կոնստրուկտիվ ռեսուրսի լիարժեք կիրառմամբ:
Մենք հապաղելու ժամանակ չունենք:
ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Բեքարյան. ՄԽ համանախագահող երկրների կողմից Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճաժամկետ վերջնագիր
- Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետևանքով. Փաշինյանի խոսնակ
- Եթե չկա դիվանագիտական լուծում ինչի՞ ենք աշխարհին խաբում, թե խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի․Ա․Մինասյան
- Կարեն Բեքարյան. Ժամ շուտ հեռացե՛ք պարոն Մնացականյան
- Կարեն Բեքարյան. Այս իշխանությունը չունի արժեքներ, չի էլ ունեցել…
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան