
Ֆրանսիայից խորհրդարանական պատվիրակություն է ժամանել Հայաստան
Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական 15 հոգանոց պատվիրակություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշում է, որ այս այցի միջոցով խորհրդարանականները ցանկանում են ահազանգել Արցախում տեղի ունեցող դրամայի մասին և վկայել Հայաստանի հետ Ֆրանսիայի հատուկ կապի մասին, որը պատմական բարեկամության պտուղ է:
«Ակնկալում եմ, որ նման այցեր կկատարեն նաև ՌԴ և ԱՄՆ խորհրդարանականները»,-նշել է Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ներկայացրել է քայլեր ու նշել՝ հապաղելու ժամանակ չունենք
- Կարեն Բեքարյան. ՄԽ համանախագահող երկրների կողմից Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճաժամկետ վերջնագիր
- Գերմանացի պատգամավորները Ստեփանակերտից Բեռլինին կոչ են անում Անկարայի ու Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել