Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել չսրել ղարաբաղյան հակամարտությունը
Թուրքիան և մի շարք այլ երկրներ պետք է զերծ մնան Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրմանը նպաստող քաղաքականությունից: Այս մասին կիրակի օրը Ֆրանսիայում հրեական համայնքի Radio GI ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետքարտուղար Քլեմենտ Բոնը:
«Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղում ձգտում է հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը և հաշտեցմանը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է: Մինսկի խմբին հաջողվեց հասնել ռազմական գործողությունների դադարեցման: Այժմ անհրաժեշտ է ապահովել, որ կողմերի միջև բանակցություններ սկսվեն: Ինչպես նաև պետք է հասնել նարն, որ որոշ ազդեցիկ երկրներ, մասնավորապես Թուրքիան, դադարեցնի Ղարաբաղյան հակամարտության կրակին յուղ լցնելը, ինչպես դա տեղի է ունենում հիմա»,- ասաց ԱԳՆ խոսնակը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Բոնը կտրականապես մերժեց ներկայիս իրադարձությունները 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ համեմատելու լրագրողի առաջարկը: «Մենք չպետք է կոպիտ և հարկադրական համեմատություններ անենք: Բարեբախտաբար, այժմ մենք գործ չունենք ցեղասպանության իրավիճակի հետ, ինչպես դա եղավ 1915 թվականին»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է. «Ակնհայտ է, որ օգտագործվում է ազգայնական գաղափարախոսությունը, բայց մենք չենք շարժվում դեպի այնպիսի ողբերգական իրավիճակ, ինչպիսին այն տարիներին էին: Եվ այդ երկու իրավիճակները համեմատումը կոպիտ անարդարություն է զոհերի նկատմամբ և պատմական սխալ կլինի»:
Պետքարտուղարը այս կապակցությամբ հիշեցրել է, որ ժամանակին Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը և դա հանգեցրեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարդացմանը: «Բայց մենք չէինք կարող չհարգել զոհերի հիշատակը և անկեղծորեն չասել, թե ինչ է կատարվել»,- ասել է Բոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին