Դիվերսիոն խմբերն մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել. Արծրուն Հովհաննիսյան
«Որպես կանոն դիվերսիոն խմբերն մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել այն տեղանքից, որտեղ որ հայտնվում են մեր զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները»,-Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Մարտունուց հարավ և Հադրութից հյուսիս դիվերսիոն խմբերի ներթափանցման դեպքերը:
Նրա խոսքով, օրվա ընթացքում վերոնշյալ հատվածի մի քանի գյուղերում, այդ թվում նաև Ավետարանոց գյուղի հատվածում և հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր: ՊԲ ստորաբաժանումները ողջ օրվա ընթացքում շարունակել են այդ խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները, որը շարոնակվում է մինչև հիմա:
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարոնակվել ենն մարտական ինտենսիվ գործողությունները:
«Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել են հրետակոծությունները և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք սակայն իրենց ինտենսիվությամբ զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին»,-հայտնեց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում հարավային հատվածում դեպի հյուսիս և դեպի արևմուտք՝ Սանասար գյուղի ուղղությամբ հակառակորդը տասնյակ գրոհներ է կազմակերպել և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին