«Իմ Ապագան իմ ձեռքերում է»՝ խումբ առաջին
«Ավարտվեցին «Իմ Ապագան իմ ձեռքերում է» ծրագրի առաջին խմբի աշխատանքները»,- տեղեկանում ենք Արցախի ԿԳՄ նախարարությունից:
Նշվում է, որ ծրագրի վերջին օրն անցել է արվեստոտ մթնոլորտում. նախ, մասնակիցները զրույց են ունեցել Հրաչուհի Ութմազյանի հետ, հետո այցելել «Նեքսուս» արվեստի կենտրոն՝ փորձարկելու իրենց երաժշտական ունակությունները:
Օրվա անակնկալը, սակայն, ԱՀ ԿԳՄ նախարարի այցելությունն ու գոտեպնդիչ խոսքն է եղել։
«Անչափ շնորհակալ ենք 8 Special Edition Consulting և անձամբ Nana Hovhannisyan-ին, մեր մյուս բոլոր գործընկերներին ու աջակիցներին սրտացավության ու օգնելու պատրաստակամության համար։
Միասին մենք ուժեղ ենք։
Իսկ Ապագան, վստահաբար, հուսալի ձեռքերում է»,- ասել է նա։