Ինչպես է տարածվում կորոնավիրուսը
Ամբողջ աշխարհում դիմակները դարձել են մարդկանց համար սովորական ատրիբուտ. համարվում է, որ դրանք թույլ են տալիս ինչ որ չափով կանխել կորոնավիրուսի տարածումը։ Եվրանյուզի հաղորդմամբ, բայց քանի որ սպառնալիքն անտեսանելի է, դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա աշխատում։
Ճապոնացի հետազոտողների մի խումբ կիրառել է Fugaku գերհամակարգիչ՝ մոդելավորելու և ցույց տալու վիրուսային մասնիկների շարժը, երբ մարդը խոսում է առանց դիմակի, երգում կամ հազում:
«Եթե մենք հստակ ցույց տանք, թե ինչպես ճիշտ կարող է վիրուսը տարածվել և այն կիսել ամբողջ աշխարհի հետ, ապա միգուցե մարդիկ կկարողանան ինքնուրույն պատկերացնել սպառնալիքի լրջությունը և գիտական տեսանկյունից մտածել, թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել»,- ասել է հետազոտական թիմի ղեկավար պրոֆեսոր Մակոտո Ցուբոկուրը։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ջրի բարձր խոնավությունը հանգեցնում է աէրոզոլի փոքր մասնիկների քանակի ավելացմանը: Եվ տարբեր պաշտպանիչ սարքեր համեմատելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ դիմակներն ամենաարդյունավետն են, բայց անհրաժեշտ է դրանք ճիշտ օգտագործել:
Նշվել է նաև սոցիալական հեռավորության պահպանման արդյունավետությունը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1928 նոր դեպք
- 25.10.2020. Կորոնավիրուսի 2314 նոր դեպք է գրանցվել, 27 մարդ մահացել է
- Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերով ռեկորդային աճ է գրանցվել
- Արցախի ապաստարաններում ավելանում են կորոնավիրուսի դեպքերը
- Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին. Նախարար
- 23.10.2020. Կորոնավիրուսի 2474 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին