ԱԻ փոխնախարար. Հայաստան ինտենսիվ կերպով հումանիտար բեռներ են ուղարկվում
ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ շնորհակալություն հայտնեց Սփյուռքում ապրող հայերին, որոնք ինքնաբուխ կերպով ինտենսիվ հումանիտար ուղեբեռներ են ուղարկում Հայաստան։
Փոխնախարարի խոսքով, Հայաստան մտնող ցանկացած բեռ հանձնվում է պետությանը, ԱԻ նախարարությանն ուղարվող բեռները պահեստներում առանձանցվում են ըստ նշանակության՝ առողջապահական, պաշտպանական, սնունդ, հագուստ և այլն։
«Սնունդն ու հագուստն ուղարկվում է Արցախ ապաստարաններում գտնվող մարդկանց համար, դրա մի մասը հասնում է Հայաստանում ժամանակավորապես գտնվող արցախցիներին։ Սա մեր հիմնական առաջնահերթություններն են։ Ուզում եմ նշել, որ երբեմն լինում են բեռներ, երբ հայրենակիցն ուղարկում է կոնկրետ անձանց, մենք չենք կարող դա անմիջապես ուղղել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց։ Այդ դեպքում պետք է համայնքը մեզ տեղյակ պահի, որ կարիք ունի իքս ապրանքի, ԱԻՆ-ն էլ տրամադրի։ Այդ բոլոր բեռները փաստաթղթավորված են»,-ասաց Փամբուխչյանը՝ կոչ անելով հավատալ ու վստահել պետական մարմիններին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան
- Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքի ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը
- Առաջարկվում է ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից
- Թուրքիան հրաժարվում է տրամադրել իր օդային տարածքը՝ դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում