Պեսկով. Ղարաբաղյան հարցի կարգավորումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև չպետք է դառնա մրցակցային դաշտ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է դառնա Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքական մրցակցության ասպարեզ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա այս կարծիքը հայտնել է այսօր լրագրողնեի հետ զրույցում:
«Սուր փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել որևէ մրցակցության տեղ», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլը կարծո՞ւմ է, որ ԱՄՆ-ին հաջողվել է այս ուղղությամբ ավելին անել, քան Ռուսաստանին:
Կրեմլի խոսնակը շեշտել է, որ «Ռուսաստանը, որպես [ԵԱՀԿ] Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը»:
«Այժմ մենք շարունակում ենք ուշադիր հետևել պատերազմող կողմերի շփման գոտում տիրող իրավիճակին: Մենք, ինչպես նախկինում, դեռ հավատում ենք, որ այս խնդրի համար չի կարող լինել կարգավորում, բացառությամբ խաղաղ կարգավորման», - ընդգծել է Պեսկովը:
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղում խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Դմիտրի Պեսկով
- Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում
- Հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին նոր հրադադար. Աննա Նաղդալյան:
- Պուտինը ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար. Պեսկով
- Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորությունը
- Պեսկով. Ռուսաստանը մտադիր է հետագայում էլ ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար
- Պեսկով. Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
- Պեսկով. Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին