Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Թուրքիայի գործողություններին ու նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնին ուղղված վիրավորանքներին, թե վերջինս հոգեկան առողջության խնդիրներ ունի։
«Դրական օրակարգի փոխարեն՝ Թուրքիան ընտրում է սադրանքներն ու միակողմանի գործողությունները Միջերկրական ծովում և այժմ նաև վիրավորանքները:
Դա անտանելի է:
Հարգանք Եվրոպայի և նրա անդամ պետությունների հանդեպ»,- թվիթերում գրել է Շառլ Միշելը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան