Թուրքական լիրան նոր հակառեկորդ է գրանցել ԱՄՆ դոլարի նկատմամբ
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումն ավելացնում է Էրդողանի կողմից տնտեսությունը կառավարելու հետ կապված մտահոգությունները։Թուրքական լիրան հասել է նոր ռեկորդային ցածր մակարդակի՝ առաջին անգամ 8 դոլարով վաճառվելով ԱՄՆ դոլարի դիմաց, այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զայրացրեց եվրոպական առաջնորդներին և հայտարարեց, թե թող ԱՄՆ-ը համարձակվի պատժամիջոցներով հարվածել Անկարային: Այս մասին գրում է Financial Times-ը։
Այսօր թուրքական շուկաների բացվելուց հետո արժույթը ընկավ խորհրդանշական շեմից՝ Թուրքիայի և նրա ավանդական դաշնակիցների միջև բարձր լարվածության պայմաններում:
Կայքի հաղորդմամբ, Էրդողանը նաև համարձակվեց հայտարարել այն մասին, որ ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել՝ կապված Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի դերի հետ կապված։ Անկարան զենք է մատակարարել և ուժեղ քաղաքական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի զինված ուժերին, որոնք պայքարում են տարածաշրջանում հայ զինվորների հետ:
Վաշինգտոնը նաև բազմիցս սպառնացել է պատժամիջոցներ կիրառել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ` ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնման համար։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահը վերջին տարիներին աննախադեպ վերահսկողություն է ձեռք բերել երկրի ինստիտուտների, այդ թվում՝ իբր անկախ կենտրոնական բանկի նկատմամբ: