Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք համաձայնել են միանալ հրադադարի պայմանավորվածությանը կեսգիշերին։
«Շատ կյանքեր կփրկվեն»,- նշել է ԱՄՆ նախագահն ու շնորհակալություն հայտնել իր թիմին` պետքարտուղար Պոմպեոյին, նրա տեղակալ Սթիվեն Բիգանին։
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ ՀՀ ԱԳ նախարարությունը տարածեց ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն, ըստ որի.
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարությամբ՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանը:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը հաստատել է հումանիտար հրադադարի պայմանները պահպանելու պատրաստակամությունը
- Փաշինյան. Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը
- Հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին նոր հրադադար. Աննա Նաղդալյան:
- Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել
- Թրամփը հրադադարի վերաբերյալ լավ առաջընթացի մասին է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին