Հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը թշնամու կողմից ևս մեկ անգամ խախտվել է:
«Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»,- գրել է նա:
Ավելի վաղ նա տեղեկավրել էր, որ կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատել իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ է մտել 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարը
- Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին
- Արցախի նախագահը հաստատել է հումանիտար հրադադարի պայմանները պահպանելու պատրաստակամությունը
- Փաշինյան. Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը
- Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում
- Հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին նոր հրադադար. Աննա Նաղդալյան: