ՊՆ ներկայացուցիչ. Թուրքական F16-երի կիրառման ապացույցներ էլ ունենք
Արցախում թուրքական F16-երի չկիրառման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն ի պատասխան ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցնում է ամերիկյան բլոգներից մեկում հրապարակված արբանյակային լուսանկարները, որտեղ երևում են Ադրբեջանի օդանավակայանում կայանած թուրքական կործանիչները։
«Սա լիովին բավարար է, բայց մենք ունենք տեղեկություններ ու տիրապետում ենք ինֆորմացիային, թե ինչպես են դրանք կիրառվել։ Այնպես որ ապացույցների կարիք չկա։ Ինչ մնում է սպառնալիքներին, ապա Ադրբեջանի սպառնալիքներից ոչ զարմանում ենք, ոչ էլ վախենում, արդեն մեկ ամիս տեսնում ենք այդ գործողությունները»,-ասում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին