Վերջ ցեղասպանությանը, Արցախը Հայաստան է. Սիրիայում հայերը բողոքի ակցիա են անցկացրել
Սիրիայում hոկտեմբերի 25-ին հայկական կազմակերպությունները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի ու դատապարտելով ադրբեջանաթուրքական հարձակումները։
Ինչպես տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը «Հալեպի Ազիզիէ շրջանում թնդաց հայ երիտասարդների բողոքի կանչերը՝ «Արցախը Հայաստան է», «Վերջ Ցեղասպանությանը» , «Հաղթելու ենք» լոզունգներով»։
Արաբերեն բացման խոսքով հանդես է եկել Բերիոյ Թեմի ազգային վարչության անդամ, փաստաբան Պայքար Թովմասյանը, իսկ հայերենով՝ Հալեպի Նահանգային Խորհուրդի անդամ, փաստաբան Մարիա Գաբրիելյանը։
«Ադրբեջանին ու Թուրքիային դատապարտող և Արցախին աջակցող հայտարարություններ են արել նաև Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեան, Սուրիոյ Ազգային Հասարակական Կուսակցութեան ներկայացուցիչը, Սուրիական Աղեքսանտրեթի Միութեան ներկայացուցիչը, Սուրիոյ Արաբական Ընկերվարական Կուսակցութեան ներկայացուցիչը, Սուրիոյ Ազգային պահակագունդի ներկայացուցիչը, Պաղեստինցի ժողովուրդի, Արաբ Աւետարանական համայնքի ներկայացուցիչները, Իսլամ կրօնաւոր Շէյխ Ճամալ Համմաշ եւ Բերիոյ հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեան։
Ավելի քան 3000 հալէպահայեր, պետական, կրօնական, կուսակցութեանց ներկայացուցիչներ շեշտեցին Արցախի հայութեան արդար պայքարին իրենց զօրակցութիւնը։
Ազգային_հայրենասիրական երգերով երիտասարդութիւնը իր անվերապահ զօրակցութիւնը յայտնեց Արցախի մեր հերոսներուն»,-գրում է «Գանձասարը»։
ՀԱԼԷՊԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԱՏՐՊԷՅՃԱՆԱԹՐՔԱԿԱՆ ՅԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՒ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՀԱՒԱՔՈՎ Կազմակերպութեամբ...
Posted by KANTSASAR on Sunday, October 25, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին