Շտապօգնության մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետը. Թանանյան
Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարներ։ Տեսանյութի մեջ մի տղամարդ հայտնում է, որ վրացական կողմը չի թողնում Ռուսաստանից եկող բեռնատարներն անցնեն իր տարածքով ու մեկնեն Հայաստան։
Sputnik Արմենիային ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը հայտնել է, որ շտապօգնության 4 մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան։
«Բեռնատարներին սպասեցրել են, ամենայն հավանականությամբ, արարողակարգային հարցերի պատճառով։ Մեկ բեռնատար 4 ավտոմեքենաներով բաց են թողել, երկրորդ բեռնատարի հարցը քննարկվում է»,-ասել է Թանանյանը։
Aliq.ge գրում է, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն` շտապ օգնության մեքենաներն անցել են սահմանը, Վրաստանի կողմից որևէ արգելք չի եղել. «Ինչ վերաբերում է տեսանյութում երևացող կուտակումներին, դրանք ստեղծվել են հերթի պատճառով: Հերթում երկար մնալը տեսանյութում ներկայացված է որպես մուտքի արգելք»:
Panorama.am-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պարզել, թե ի՞նչն է եղել պատճառը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել խնդիրը հարթելու համար: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ ինքնաթիռում է, տեղեկություն կարող է հաղորդել Երևան հասնելուն պես:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ԱԳՆ. Ղարաբաղում ապակայունացման պահից դադարեցվել է ռազմական նշանակության բեռների տարանցումը Ադրբեջանի ու Հայաստանի ուղղությամբ
- Եւ վառելիքի, և հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում