
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 872 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 872 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 30 303 դեպք: Ապաքինվել է ևս 603 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 11 370:
Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 14 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 215:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 3 769 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է 3 832 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 2 249:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 928 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին