Մեծ խաղը, կամ մեծ որսը դեռ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
Արդեն ակնհայտ է դառնում, որ պայմանական երրորդ աշխարհամարտը Մերձավոր Արևելքում է լինելու ու արդեն պետությունների կոալիցիաներն են ուրվագծվում։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ըստ նրա, աշխարհամարտերի ժամանակ են ծնվում նոր երկրներ ու մասնատվում եղածները։
Առաջին ու երկրորդ աշխարհամարտների ժամանակ կոալիցիաները պատերազմների նախօրյակին էին ձևավորվում, երբ ընտրվում էր առանցքային թիրախ երկիրն, որն մշակութաբանական ու գաղափարախոսական առումով վտանգ էր ներկայացնում համաշխարհային կարգին։
«Թուրքիան վտանգավոր գաղափարախոսություն է ընտրել, որը սպառնում է արդեն մեծ երկրներին ու մշակութաբանական սպառնալիք է իրենից ներկայացնում։
Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներում մի շատ կարևոր վիճակ է ստեղծվել, որտեղ Անտանտի դերը կարող է Մինսկի խումբը կատարի։
Համաշխարհային վտանգը կրող երկիրն արդեն ուրվագծվում է, վտանգավոր գաղափարախոսությունը թուրանիզմն ու իսլամիզմն է, սպառնալիքի տակ գտնվող երկրները նույնպես հայտնի են։
Հետաքրքիր է նաև այն, որ երկրորդ աշխարհամարտի կաղապարներն են սկսել ձևավորել, հիմա նոր Հիտլերի թեկնածու կերպարն է ստեղծվում։
Մեծ Խաղը, կամ Մեծ Որսը դեռ նոր է սկսվում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Տեղեկատվության միջազգային տիրույթում հայհոյանքներ ու բացասական արտահայտություններ մի տարածեք. Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Միակ հարցը, որի պատասխանը պետք է ստանանք ԱՄՆ-ից