ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշումը Ալիևի և Էրդողանի վրա՝ այս պատերազմը դադարեցնելու համար․ Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարում է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշումը Ալիևի և Էրդողանի վրա՝ Արցախում պատերազմը դադարեցնելու համար:
«Երեկ ես խոսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ Արցախում հրադադարի ռեժիմի ապահովման ջանքերի և Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին:
ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշումը Ալիևի և Էրդողանի վրա՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,- թվիթերում գրել է Ադամ Շիֆը։
Հիշեցնենք, որ երեկ ուշ գիշերին հայտնի դարձավ նոր՝ ԱՄՆ միջնորդությամբ երրորդ հումանիտար հրադադարի համաձայնության մասին, որը պետք է ուժի մեջ մտներ առավոտյան ժամը 8-ին, որը սակայն, Ադրբեջանը կրկին խախտեց՝ ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ բացելով Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
Իսկ մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Yesterday, I spoke with Armenia’s foreign minister, @ZMnatsakanyan, about the efforts to secure a ceasefire in Artsakh, and Azerbaijan and Turkey’s continued deadly aggression.
— Adam Schiff (@RepAdamSchiff) October 25, 2020
The United States must keep up the pressure on Aliyev and Erdogan to end this war.
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երրորդ անգամ ողջունում է հրադադարի համաձայնությունը
- Քաղաքագետ. Հրադադարը անհրաժեշտ է զենքերը մաքրելու ու լիցքավորելու համար
- Սա, իրապես, մեր վերջին պատերազմն է. Վահրամ Պողոսյան
- Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Փաշինյան
- Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս լկտի պահվածքի վերաբերյալ հետևություններ դեռ կարվեն. Վահրամ Պողոսյանը
- Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարը
- Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին
- Արցախի նախագահը հաստատել է հումանիտար հրադադարի պայմանները պահպանելու պատրաստակամությունը
- Փաշինյան. Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը
- Հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին նոր հրադադար. Աննա Նաղդալյան: